Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:12 19-01-2022

Թուրքիան պաշտոնապես հայտարարել է, որ դեպի Հայաստան թռիչքները կսկսվեն փետրվարի 2-ին

Թուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված բանակցություններին զուգահեռ որոշվել է վերսկսել փոխադարձ թռիչքներ։ Դեպի Հայաստան թռիչքները կսկսվեն փետրվարի 2-ին, իսկ դեպի Էրբիլ՝ (Իրաքյան Քուրդիստան) հունվարի 24-ին, գրում է ermenihaber-ը:

Վերոհիշյալ նախարարության տարածած հայտարարության տեքստում մասնավորապես նշված է.

«Anadolujet-ի Գազիանթեփ-Էրբիլ չվերթերը կսկսվեն հունվարի 24-ից, փոխադարձ թռիչքներ կիրականացվեն երկուշաբթի և հինգշաբթի օրերին, շաբաթական 2 օր:

«Pegasus» ավիաընկերությունը Սաբիհա Գյոքչեն-Երևան ուղղությամբ շաբաթական 3 չվերթ իրականացնելու համար թույլտվություն է ստացել Թուրքիայի քաղավիացիայի կողմից։

Բացի այդ՝ հայկական կողմից «Fly One Armenia» ավիաընկերությանը թույլատրվել է շաբաթական 3 չվերթ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ։

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առաջին թռիչքները փոխադարձաբար կսկսվեն փետրվարի 2-ին։ «Fly One Armenia» ավիաըներությանը պատկանող ինքնաթիռը վայրէջք կկատարի Ստամբուլի օդանավակայանում ժամը 19.50-ին, իսկ Սաբիհա Գյոքչենի օդանավակայանից կմեկնի երեկոյան 23.35-ին»։

Նշենք, որ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները 13 տարվա մեջ առաջին անգամ հանդիպել են հունվարի 14-ին Մոսկվայում։ Հանդիպումից առաջ «Reuters»-ի հետ զրույցում «Pegasus»-ի ներկայացուցիչը հայտնել էր, որ առաջին չվերթը դեպի Երևան կիրականացվի փետրվարի 2-ին։ Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ «FlyOne Armenia» ընկերությունը փետրվարի 2-ին կկազմակերպի Երևան-Ստամբուլ իր առաջին չվերթը։

Հիշեցնենք, որ «Flyone Armenia» ավիաընկերության գործադիր տնօրեն Արամ Անանյանը տեղեկացրել էր, որ Թուրքիան փետրվարի 2-ից թույլ է տվել ընկերությանը թռիչքներ իրականացնել Երևան-Ստամբուլ ուղղությամբ։

Ավելի վաղ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանը հայտարարել էր, որ թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերությանը թույլ է տրվել թռիչքներ իրականացնել դեպի Երևան։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին