Արտաքին 4 տարի առաջ - 09:48 18-01-2022

Եմենցի խռովարարները հայտարարել են, որ ԱՄԷ-ն գրոհել են հրթիռներով և ԱԹՍ-ներով

Եմենի «Անսար Ալլահ» հութիական շարժումը երկուշաբթի օրը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) տարածքի գրոհման ժամանակ օգտագործել է հինգ բալիստիկ և թևավոր հրթիռներ, ինչպես նաև մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին, ըստ Al Mayadeen հեռուստաալիքի փոխանցման, հաղորդել է խռովարարների ԶՈՒ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Յխյա Սարիան։

Նրա խոսքով, հարվածների թիրախ են դարձել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները, ինչպես նաև Էլ Մուսաֆահի (Աբու Դաբի) արդյունաբերական գոտում գտնվող նավթավերամշակման գործարանը և մի շարք այլ օբյեկտներ։ Սարիան խոստացել է, որ հութիները «առանց վարանելու» պատրաստ են ընդլայնել թիրախների ցանկը՝ ընդգրկելով ավելի կարևոր օբյեկտներ։

«Մենք ցանկանում ենք կրկին զգուշացնել ագրեսոր երկրներին, որ նրանք կստանան շատ ավելի շոշափելի և ցավոտ հարվածներ, և հորդորում ենք արտասահմանյան ընկերություններին, օտարերկրյա քաղաքացիներին և թշնամի Էմիրությունների բնակիչներին հեռու մնալ կենսական նշանակության օբյեկտներից սեփական անվտանգության համար,- հավելել է Սարիան:- ԱՄԷ-ն մնալու է անապահով պետություն, քանի դեռ նրա ագրեսիան Եմենի դեմ շարունակվում է»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության (ADNOC) ենթակառուցվածքը, ինչպես նաև ԱՄԷ-ի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող շինհրապարակը ենթարկվել են անօդաչու սարքերի հարձակման։ Ինչպես ավելի ուշ հայտնել է ոստիկանությունը, ADNOC-ի օբյեկտում տեղի ունեցած պայթյունների և հրդեհների հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ Պակիստանի և Հնդկաստանի երկու քաղաքացիներ, վեցը վիրավորվել են։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով