Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի պատճառով սովյալների թիվը կավելանա 18 միլիոնով Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 104-ամյակն է «Նիկոլ դավաճան» գոռալու համար բերման ենթարկվածը ազատամարտիկ Իգոր Սարգսյանն էր Իրանը Պարսից ծոցում կալանել է հունական երկու նավթային լցանավ Սեւակ Խաչատրյանին եւ ընկերներին մեկուսացրել են, որպեսզի Փաշինյանի դեմ ակցիա չանեն Թուրքիան մտադիր է 2023 թ. առաջին եռամսյակում սպառել Սև ծովի գազը Ադրբեջանը կրակ է բացել, շարքայինը ծանր վիրավորում է ստացել «Սասնա Ծռեր»-ի տղաներին վերադարձնում են բանտ․ փաստաբան Այսօր առավոտյան մոտ տասը տղամարդ ներխուժել է Պավլիկ Մանուկյանի տուն և առևանգել նրան. Փոստանջյան Նախագահի հրամանագրով՝ 115 զինվորականներ պարգևատրվել են
Երևան +23°
Ներքին 4 ամիս առաջ - 14:45 17-01-2022

Արթուր Վանեցյանը պարզաբանել է, թե ինչու էր համաձայնել իշխանության ներկայացուցիչների հետ գործուղման մեկնել ԱՄՆ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու էր համաձայնել իշխանության ներկայացուցիչների հետ գործուղման մեկնել ԱՄՆ։

«Իշխանության ներկայացուցիչները երբ լինում են միայնակ, ներկայացնում են միայն իրենց տեսակետը, այսինքն՝ այլ տեսակետ մեր երկրից միջազգային կառույցներում չի ներկայացվում։ Դա իրենց ազատ գործելու իրավունք է տալիս։ Հետո զարմանում ենք, թե ինչու միջազգային կառույցներից չունենք արձագանքներ Հայաստանում տիրող իրավիճակի մասին, ինչու ընդդիմության կողմից Հայաստանի ներսում բարձրացվող հարցերի մասին տեղեկացված չեն մեր միջազգային գործընկերները։ Ես իշխանության հետ ճանապարհ չեմ գնում, ես ԱԺ պատգամավոր եմ, ով ունի լիազորություններ, պարտականություններ և պարտականություն՝ իր ընտրողի առջև։ Կարծում եմ, որ ընդդիմության ընտրողների ձայնը պետք է լսելի դարձնել միջազգային ատյաններում», - ասաց Վանեցյանը։

Նա նշեց, թե պաշտպանում է ընդդիմադիր գործընկերներ «Հայաստան» խմբակցության պատգամավորների որոշումը՝ բոյկոտելու միջազգային կառույցներում աշխատելը, մինչև սահմանափակումները չվերացվեն որոշ պատգամավորների նկատամամբ։

«Նրանց որոշումը պաշտպանում եմ, բայց մենք ունենք մեր դիրքորոշումը և կարծում եմ, որ պետք է ցանկացած հնարավորություն օգտագործենք, որպեսզի ներկայացնենք այս իշխանությունների գործողությունները, որոնք ուղիղ վնասում են ժողովրդավարությանը, երկրի արտաքին վարկանիշին», - ասաց Վանեցյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չեղարկել էր իր աշխատանքային այցն ԱՄՆ՝ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում: