Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 23:39 15-01-2022

Ռուսական բեռնատար նավը կորցրել է կառավարումը Վրաստանի ափերի մոտ

Ռուսական «Սանկտ Պետերբուրգ» բեռնատար նավը փոթորկի պայմաններում կորցրել է կառավարումը Վրաստանի ափերի մոտ, և գրեթե ափ է դուրս եկել Բաթումիի մերձակայքում գտնվող Մախինջաուրի հանգստավայրում։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

Գործակալության տվյալներով՝ Վրաստանի սեւծովյան ափին փոթորիկը հասնում է հինգ բալի։ Նավը, որը կորցրել էր կառավարումը, սկսել է հեռանալ նավահանգստից, սակայն անձնակազմին հաջողվել է հսկողության տակ առնել իրավիճակը։

Ներկա պահին բեռնանավը շարժվում է Մախինջաուրիի ափերի մոտ։

Ավելի վաղ չինական Xing Yuan բեռնատար նավը խրվել էր Սախալինի Խոլմսկ նավահանգստում։ Սախալինի կառավարության տվյալներով՝ միջադեպի պահին տախտակամածին եղել է Չինաստանի 12 քաղաքացի և 103 տոննա վառելիք։ Միջադեպի արդյունքում նավը ​​և անձնակազմը չի տուժել։ Նաև վառելիքի արտահոսք չի եղել։

Մինչ այս, Նախոդկայի ափերի մոտ աղետի էր ենթարկվել Rise Shine կոնտեյներային նավը։ Նավը տեղափոխում էր 199 կոնտեյներ՝ 1630 տոննա ընդհանուր քաշով։ Կոնտեյներային նավի անձնակազմը բաղկացած էր 14 հոգուց՝ նավաստիներ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից (ՉԺՀ)։

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները տարհանել են նավի անձնակազմին, տեղադրվել է բոմերի պարագիծ՝ ջրային տարածքի աղտոտումը կանխելու համար։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
21:12 Ուկրաինացիները հարվшծել են Ախտուբինսկի ռազմական օդակայանին
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է