Թուրքիայի շտապողականության և Ալիևի «հիստերիկ» հայտարարությունների պատճառը․ Առավոտ
copy image url

Թուրքիայի շտապողականության և Ալիևի «հիստերիկ» հայտարարությունների պատճառը․ Առավոտ

Մամուլ 3 տարի առաջ - 10:02 15-01-2022

«Առավոտ» օրաթերթը գրում է․

«Դեռ անցած տարվա վերջին ՌԴ-ն ներկայացրեց երեք սկզբունքային խնդիրներ եւ Ժնեւում, Բրյուսելում ու Վիեննայում՝ վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած հանդիպումները՝ ՌԴ, ԱՄՆ, ՆԱՏՕ-ի անդամ մյուս ներկայացուցիչների մասնակցությամբ, ցույց տվեցին, որ հակասությունները չափազանց խորն են և առաջիկայում ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև գտնվող երկրներում բարդ գործընթացներ են սպասվում: Երեկ կայացած ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական գործընթացներին: Այս զարգացումների համատեքստում է են դիտարկում նաև Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները, մասնավորաբար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները, եւ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, որի շրջանակում առաջին հանդիպումն է ընթանում:

Տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների մակարդակը ՀՀԿ-ական գործիչը համեմատում է Կարիբյան ճգնաժամի հետ, որը շուրջ 60 տարի առաջ աշխարհը կանգնեցրեց 3-րդ համաշխարհային պատերազմի վտանգի
առջեւ եւ հաղթահարվեց ճկուն քաղաքականության արդյունքում, որում շատերը մեծ դեր են տալիս նաեւ 1964-65 թվականներին ԽՍՀՄ ԳԽ նախագահության նախագահ Անաստաս Միկոյանին: ՌԴ-ից հայտարարություններ հնչեցին, որ այս խնդիրները կարգավորելու համար, ՌԴ-ն քայլեր է ձեռնարկում՝ Կուբայում եւ Վենեսուելայում ռազմական հրթիռներ տեղակայելու համար: Գագիկ Մինասյանի գնահատմամբ՝ ակնհայտ էր, որ ՌԴ-ի նման քայլը բացասական ընկալում կունենա եւ ակնհայտ էր, որ ՌԴ-ն նաև իր պլան «Բ»-ն պետք է ունենա, իսկ դա՝ ՌԴ-ՆԱՏՕ տիրույթում գտնվող երկրներում լարվածության աճն է: «Սա առնվազն սառը պատերազմ է, սանկցիաներ են, հարաբերությունների կտրուկ վատացում:

ԱՄՆ-ից խոսում են այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ էլ սանկցիաներ կկիրառվեն, ՌԴ-ից էլ պատասխանում են, որ դա նշանակում է մի բան՝ դիվանագիտական հարաբերությունների խզում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»,- ասաց Գագիկ Մինասյանը՝ հավելելով, որ Հայաստանում լարվածության աճը մեծանալու է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանի ամենաագրեսիվ հարեւանը Թուրքիան է, որը համարվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից երկրորդը՝ հզոր բանակ ունենալով: «Մենք պետք է սթափ նայենք իրականությանը եւ անենք հետեւություններ, որոնք կարող են մեզ զերծ պահել անդառնալի զարգացումներից»,- ասաց նա, հավելելով, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում, Ղազախստանում խաղաղապահների գործուղումը Հայաստանից դաշնակիցների համախմբման փայլուն օրինակ էր: Համախմբման է գնում նաեւ ՆԱՏՕ-ն, ինչի փայլուն օրինակն էլ
կառույցի անդամ երկրների միասնական եւ միանշանակ պատասխանն էր ՌԴ-ին:

Հիշեցնենք, ՌԴ-ն դեմ է արտահայտվել, որ Ուկրաինան և Վրաստանը անդամակցեն ՆԱՏՕ-ին և ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունները վերադառնան 1997 թվականի մակարդակին, սակայն ՆԱՏՕ-ի անդամ երկրները մերժում են առաջարկը: Թեև ՌԴ-ն պնդել է, որ Ուկրաինայի վրա հարձակվելու մտադրություն չունի, բայց Գագիկ Մինասյանը մի բան ակնհայտ է համարում՝ Ուկրաինայի շուրջ արդեն 100 հազարանոց զորք է տեղակայված եւ հրացանը մի օր կրակելու է, թեև երրորդ արարի ժամանակ, ինչի պատճառ կարող է դառնալ Դոնբասում կամ Լուգանսկում անգամ ամենափոքր սադրանքը: Համանման բարդ իրավիճակ, ըստ նրա, նաև Հայաստանի շուրջ է՝ նկատի ունենալով Թուրքիայի գործոնը, որը չափազանց կարևոր երկիր է ՆԱՏՕ-ի համար, որի համագործակցությունը ՌԴ-ի հետ այդ երկրին դարձրել է էներգակիրների տրանզիտ դեպի Եվրոպա, և որի համագործակցությունը ՌԴ-ի հետ նպատակ ունի ջլատել ՆԱՏՕ-ի համերաշխությունը:

«ՌԴ-ն խանդով է վերաբերվում, որ ՆԱՏՕ-ի բանակի հրահանգիչները գտնվում են Ուկրաինայում, վարժանքներ են իրականացնում ուկրաինական բանակի հետ, բայց բոլորս գիտենք, որ համանման իրավիճակ է նաև ԼՂՀ-ի շուրջ: Թուրքական բանակի հրահանգիչները վաղուց գտնվում են Ադրբեջանում, ավելին, թուրքական զորքը Ակնայում է, մշտական տեղակայված է այնտեղ եւ ուսումնասիրում է այն հայտարարությունների իրականացումը, որը ստորագրվեց այդ խայտառակ հայտարարության ձեռքբերումից հետո: Եվ ոչ միայն Ակնայում, այլ նաեւ Նախիջեւանում»,- ասաց Գագիկ Մինասյանը՝ հավելելով, որ այդ տարածքները ՌԴ-ն համարում է իր ազդեցության ոլորտ ու այս պարագայում Թուրքիայի համար վճռորոշ ժամանակներ են գալիս, ինչը շատ կարեւոր է, թե ՌԴ-ի, թե ՆԱՏՕ-ի համար: Թե ինչպիսի՞ կողմնորոշում կընդունի Թուրքիան՝ ելնելով Թուրքիայի վերջին 5-7 տարիների քաղաքականությունից՝ լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր, բավական սերտ համագործակցություն, այդ թվում՝ նաեւ ռազմական, ունենալ ՌԴ-ի հետ, բարդ է, քանի որ եւ-եւ-ի քաղաքականությունն այլեւս հնարավոր չի լինի շարունակել: Ինչ վերաբերվում է Հայաստանին, ըստ ՀՀԿ-ական գործչի, իրավի ճակը բոլորովին այլ կլիներ, երբ մեր երկիրը պահպաներ իր ռազմական, տնտեսական դիրքը, որն ուներ 2018-ին եւ որը հնարավորություն էր տալիս գործոն լինել տարածաշրջանային զարգացումներում:

Մինչդեռ այժմ, երբ 44-օրյա պատերազմի պարտության արդյունքում Հայաստանը կորցրեց իր սուբյեկտայնությունը, նա վտանգավոր է համարում Թուրքիայի հետ բանակցությունների շարունակումը, քանի որ իր համար ակնհայտ է՝ այս հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիային շատ բան կներվի, թե նա կողմնորոշվի դեպի ՌԴ: Նույնը՝ նաեւ Ադրբեջանի պարագայում: Այս համատեքստում՝ «Ալիեւի հիստերիկ» հայտարարությունները, ըստ նրա, փաստում են մի բան, որ Հայաստանի պարտությունից հետո նրանց տրված ժամանակահատվածը մոտենում է ավարտին եւ գալիս է մի ժամանակաշրջան, որտեղ նրանց դիրքորոշումները պետք է պայմանավորված լինեն ոչ թե պատերազմում տարած հաղթանակով, այլ նոր աշխարհակարգով: Ժամանակի սղությունն է պատճառը, որ նրանք փորձում են հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական համաձայնագրերը արագ կյանքի կոչել, որպեսզի դրանց վրա լինի 44-օրյա պատերազմում մեր խայտառակ պարտության կնիքը»:

Ամենից շատ դիտված

19:40 Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոցում հարձակվել են բժշկուհու վրա. տեսախցիկը արձանագրել է ծեծի կադրերը
19:18 Մեր ընտանիքին վերագրում են թալան, փող, շենքեր, դղյակներ, փայաբաժիններ, օլիգարխական նիստուկաց, անբարոյականություններ. Աննա Հակոբյան
17:52 Մեր շուկաներում հայտնվելու են ադրբեջանական ապրանքներ, Ադրբեջանում՝ հայկական. մերվեք սրա հետ. Ալեն Սիմոնյան
22:22 Նիկոլ Փաշինյանը վաղը կայցելի Շիրակի մարզ, Վարդան Ղուկասյանը չի դիմավորի վարչապետին
17:20 «Նվիրիր կյանք»-ից մինչև «Ժպիտների քաղաք»․ Ռիտա Սարգսյանի թողած ժառանգությունը, որ վերագրվեց Աննա Հակոբյանին
18:17 Գեղացին իրավունք չունի սովի, երկու բըլդրղան քաղի, թթու դի ու կի. դսեղցի տատիկ 
15:18 «Չուլան»-ը հայերեն խորդանոցն է, թող սովորի․ Միքայել Սրբազանը կրթում է Փաշինյանին 
12:21 Պայթյունի հետևանքով զոհվել է Ստավրոպոլի փոխքաղաքապետը
19:00 Աննա Հակոբյանի հայհոյանքների «խերը»․ ՔՊ-ամերձ բլոգերը դատարանում սպառնացել է Oragir.News-ի լրագրողին
16:16 Hayat Project-ի համերգի ժամանակ երգչուհին ընկել է բեմից