Երևան +14°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:52 14-01-2022

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի համար․ Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների մշակումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պետք է պատրաստ լինենք հետ մղել ագրեսիան, բայց մենք նախընտրում ենք դիվանագիտության և բանակցությունների ճանապարհը: Մենք մերժում ենք Ռուսաստանի ցանկացած փորձ՝ վերստեղծել ազդեցության գոտիները Եվրոպայում», - ասել է Բորելը Բրեստում ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

Նա խոսել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի երկրների հետ համագործակցության ամրապնդման, ինչպես նաև ԵՄ գործընկերների հետ համաձայնեցված Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նախագծի նախապատրաստման մասին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները երկարաձգվել են վեց ամսով։