copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:55 14-01-2022

Այս իրավիճակում Թուրքիայի հետ բանակցությունները նման են ինքնասպանության․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրառում է կատարել․

«Այս իրավիճակում Թուրքիայի հետ բանակցությունները նման են ինքնասպանության։

Ամիսներ առաջ կապիտուլյանտ ռեժիմի ղեկավարը հարևան Վրաստանի միջոցով հանդիպում էր «մուրում» թուրքերից։

Այնուհետև նշեց, որ Թուրքիայից ստանում է «դրական ազդակներ»։

Եվ դա այն դեպքում, երբ թուրքական «բայրաքթարներն» ընդամենը 1 տարի առաջ հազարավոր հայորդիների զոհաբերման պատճառ դարձան։

Այսօր էլ պաշտոնական Անկարան բոլոր հնարավոր միջոցներով սատարում է Ադրբեջանի հանցագործ ռեժիմին։

Հայաստանի «իշխանությունն» իր հերթին փաստացի «ձեռքերը լվացել» է Արցախից, հրաժարվում է Շուշին ու Հադրութն օկուպացված համարել և մոռացության է տվել պահանջատիրության պայքարը։

Նման իրավիճակում հայ-թուրքական «բանակցությունները» չեն կարող սպասարկել Հայաստանի ու հայության շահերը։

Այն բացառապես թուրքական օրակարգի մաս է և կարող է հանգեցնել հերթական ու վերջնական կապիտուլյացիայի»։