Երևան +19°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:26 14-01-2022

Ռուսաստանը պատրաստվում է ուրիշի դրոշի տակ ներխուժել Ուկրաինա․CNN

ԱՄՆ-ն օպերատիվ որոշ տեղեկություններ ունի, որ Ռուսաստանը ծրագրում է ռազմական գործողություն իրականացնել Ուկրաինայի արեւելքում ուրիշի դրոշի ներքո։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի անանուն աղբյուրին։

Պաշտոնյան CNN-ին ասել է, որ Ռուսաստանը զորքեր է պատրաստել՝ քաղաքային բնակավայրերում կռվելու համար: Ռազմական ներխուժումը Ուկրաինա, ինչպես նշում է աղբյուրը, կարող է տեղի ունենալ 2022 թվականի հունվարի կեսերից մինչև փետրվարի կեսերը։ Իբր, Մոսկվան կիրառելու է նույն սխեման, որը կիրառվել է Ղրիմում 2014 թվականի գարնանը։

ԱՄՆ-ը կարծում է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կուղեկցվի զանգվածային ռազմական հանցագործություններով և մարդու իրավունքների խախտումներով։ Աղբյուրը նաև նշել է, որ Ռուսաստանը տեղեկատվական արշավ է սկսել Ուկրաինայի դեմ՝ սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվում Ուկրաինայում մարդու իրավունքների վիճակի վատթարացման մասին։ Իբր հակաուկրաինական գրառումները 2021 թվականի նոյեմբերի համեմատ աճել են 200%-ով՝ հասնելով օրական 3500 գրառման։