Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:43 14-01-2022

Սերգեյ Լավրով. «Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կապ չունի Ղարաբաղի խնդրի հետ»

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատումը չի առնչվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը:

Նախարարության 2021 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսում Լավրովն ասել է, որ Մոսկվան անհրաժեշտ է համարում հնարավորինս արագ իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքը:

«Սակայն դա չի առնչվում ղարաբաղյան շրջանին և հիմնախնդրի կարգավորմանը, դա սոսկ երկկողմ խնդիր է, արդեն գրեթե մեկ տարի է, որ մենք առաջարկում ենք աշխատել դրա վրա՝ ստեղծելով սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով», - ասել է Լավրովը: