copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:08 14-01-2022

Ադրբեջանցիները ևս մեկ քաղաքացու են առևանգել

Irakanum.am-ը հայտնում է, որ Ադրբեջանը Հայաստանի ևս մեկ քաղաքացու է առևանգել, այս անգամ Բերձորի շրջանում. Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նա շուտով կհանձնվի ռուսական կողմին։ Խոսքը՝ 1953 թվականին ծնված Անդրանիկ Ալեքսանյանի մասին է։

Հիշեցնենք, որ երեկ էլ Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովիվին էին առևանգել ադրբեջացիները։ Ավելի ուշ Հայաստանի քաղաքացին վերադարձվեց։