copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:54 14-01-2022

Անկարայի և Երևանի բանագնացների հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դրական և կառուցողական մթնոլորտում է անցել Մոսկվայում Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ինչպես նշվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ, կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները առանց նախապայմանների։

«(Թուրքիայի և Հայաստանի) հատուկ ներկայացուցիչները այս առաջին բանակցությունների ընթացքում, որոնք անցել են դրական և կառուցողական մթնոլորտում, նախապես կարծիքներ են փոխանակել կարգավորման գործընթացի շուրջ, որը կիրականացվի երկխոսության միջոցով: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները առանց նախապայմանների՝ լիակատար կարգավորման նպատակով»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հայաստանի ԱԳՆ-ն, իր հերթին, նույնպես դրական է գնահատել կայացած բանակցությունները։

Ձեզ գուցե հետաքրքրի