Երևան +19°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:53 14-01-2022

Կրեմլը 2021 թվականին աջակցել է տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը. Լավրով

Արտասահմանում իր ռազմական ներկայության հնարավոր ընդլայնումը քննարկելիս Ռուսաստանը ելնելու է համաշխարհային անվտանգության շահերից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ունենք ճյուղավորված ռազմական և ռազմատեխնիկական կապեր մեր դաշնակիցների հետ, մեր ներկայությունը կա աշխարհի տարբեր տարածաշրջաններում... Մենք ելնելու ենք համաշխարհային կայունության շահերից, երբ մեր դաշնակիցների հետ այս ուղղությամբ քննարկվեն հետագա քայլերը երկկողմ հիմունքներով»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով, անցյալ տարի Կրեմլն օգտագործել է տարբեր հարթակներ «կառուցողական երկխոսության համար», ինչպես նաև ակտիվորեն աջակցել է տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը։

«Դա և Լեռնային Ղարաբաղն է, և Սիրիան, և Աֆղանստանը, և Լիբիան, և իրանական միջուկային ծրագիրը, և պաղեստինա-իսրայելական գործերը, և իրավիճակը Կորեական թերակղզում ու այլ թեժ կետեր»,- հստակեցրել է նախարարը։

Նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ 2021 թվականին ակտիվորեն զարգանում էր ինտեգրացիոն համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, ինչպես նաև ամրապնդվում էր ինտեգրացիոն գործընթացը Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության շրջանակներում։

Նախարարը նաև հիշեցրել է Ռուսաստանի և Չինաստանի միջև Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության պայմանագրի 20-ամյակը, որը նշվել է անցյալ տարի։