copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:51 14-01-2022

Ռուսաստանն աջակցում է Հայաստանին և Թուրքիային ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում. Լավրով

Մոսկվան աջակցում է Երևանին և Անկարային ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում և հուսով է, որ դա հաջող կլինի։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում:

«Հայաստանը և Թուրքիան նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին: Ռուսաստանը օգնել է նման համաձայնության գալ, և մենք շատ ուրախ ենք, որ այսօր առաջին հանդիպումն անցկացվում է Մոսկվայում: Մեր դերն է օգնել ուղիղ երկխոսության հաստատմանը»,- ասել է նա։

Մոսկվայում հունվարի 14-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսության նպատակով նշանակված հատուկ ներկայացուցիչների՝ հայկական կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և թուրքական կողմից՝ դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը:

Ամենից շատ դիտված