Ղազախստանի հատուկ ծառայությունների նախկին ղեկավարը կասկածվում է իշխանությունը զավթելու փորձի մեջ
2022.01.14 16:03

Ղազախստանի հատուկ ծառայությունների նախկին ղեկավարը կասկածվում է իշխանությունը զավթելու փորձի մեջ



Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն հետաքննություն է սկսել իշխանությունը զավթելու փորձի գործով՝ իր նախկին ղեկավար, երկրի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի՝ Քարիմ Մասիմովի նկատմամբ, որը ձերբակալվել է պետական դավաճանության կասկածանքով։ Այս մասին հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայությունը՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը։

Հունվարի 6-ին հայտնի է դարձել, որ Մասիմովը՝ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի վաղեմի զինակիցը, պաշտոնանկ է արվել հատուկ ծառայությունների ղեկավարի պաշտոնից։ Երկու օր անց Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն հաղորդել է, որ հունվարի 6-ին նախաքննություն է սկսել քաղաքական գործչի նկատմամբ պետական դավաճանության փաստով։

Մասիմովը, որը երկու անգամ զբաղեցրել է Ղազախստանի կառավարության ղեկավարի պաշտոնը, ձերբակալվել է երկրի Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելուց անմիջապես հետո։ Թե կոնկրետ ինչի մեջ է նա կասկածվում, չի հաղորդվում։

Ձեզ նաեվ կհետաքրքրի