Արտաքին 4 տարի առաջ - 13:57 14-01-2022

Գիտնականները պարզել են, թե որքան ժամանակ է պահպանվում COVID-19-ով «երկարատև» հիվանդացածների իմունային պատասխանը

Քիրբիի անվան բժշկական հետազոտությունների ավստրալական ինստիտուտի գիտնականները հետազոտություն են կատարել, որի ընթացքում պարզել են, թե հիվանդների օրգանիզմում որքան ժամանակ է պահպանվում բորբոքումը, որն իր հերթին խթանում է իմունային համակարգի արձագանքը։ Աշխատանքի արդյունքները հրապարակված են ինստիտուտի կայքում։

Հետազոտողները, որոնք ուսումնասիրել են Ավստրալիայում համավարակի առաջին ալիքի ժամանակ, 2020թ.-ի ապրիլից-հուլիս ամիսներին, COVID-19 ախտորոշված 62 չպատվաստված մարդկանց նմուշները, պարզել են, որ այսպես կոչված «երկարատև COVID-19»-ը տարած չպատվաստված հիվանդների օրգանիզմում որպես իմունային համակարգի արձագանք կայուն բորբոքումը պահպանվում է հիվանդության սկզբից մինչև նվազագույնը ութ ամիս:

Գիտնականները նաև պարզել են, որ երկարատև իմունոլոգիական փոփոխություններ են նկատվել ինչպես կորոնավիրուսի ծանր, այնպես էլ թեթև ձևով հիվանդացածների օրգանիզմում: Փորձագետների եզրահանգման համաձայն, «երկարատև COVID-19»-ի դեպքում իմունային պատասխանը պահպանվել է նույնիսկ օրգանիզմում վիրուսի լիակատար բացակայության դեպքում։

Միևնույն ժամանակ, գիտնականներն ընդգծել են, որ չի կարելի անլուրջ վերաբերվել կորոնավիրուսին։ Հոդվածում նշվում է, որ «երկարատև կորոնավիրուսով» կարող է հիվանդանալ չպատվաստվածների գրեթե 30%-ը։ Ավստրալացի փորձագետները հույս են հայտնել, որ կորոնավիրուսի «ավելի մեղմ» շտամների դեպքում հիվանդության երկար ընթացք չի զարգանա, բայց դա հաստատելու համար կպահանջվեն լրացուցիչ իմունաբանական տվյալներ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին