Ավելին 5 տարի առաջ - 22:07 21-06-2021

Գիտնականները պարզել են COVID-19-ի ժամանակ հոտառության կորստի պատճառները

Օքսֆորդի համալսարանի գիտնականների կարծիքով, COVID-19- ի դեպքում հոտի կորուստը պայմանավորված է ուղեղի գորշ նյութի քայքայմամբ: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է medRxiv գիտական ​​պորտալում:

Աշխատանքի հեղինակներն ուսումնասիրել են 394 մարդկանց տվյալները, որոնք վարակվել են կորոնավիրուսով 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում, և ուղեղի ՄՌՏ էին անցել ինչպես հիվանդությունից առաջ, այնպես էլ դրանից հետո: Արդյունքները համեմատվել են 388 մարդուց բաղկացած ստուգիչ խմբի արդյունքների հետ, որոնք COVID-19-ով վարակված չեն եղել, հաշվի առնելով սեռը, տարիքը, ազգությունը, մարմնի զանգվածի ինդեքսը և արյան ճնշման ցուցանիշները:

«Մենք հայտնաբերեցինք գորշ նյութի կորուստ գլխուղեղի կեղևի լիմբիկ հատվածներում, որոնք անմիջականորեն կապված են առաջնային հոտառության և համի համակարգերի հետ», - հայտարարել են գիտնականները:

Միևնույն ժամանակ, ըստ հետազոտողների, հետազոտության առողջ մասնակիցների մոտ փոփոխություններ չեն նկատվել:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները