Ղազախստանում ուժեղացրել են կարանտինը՝ կորոնավիրուսի պատճառով
15:28 14.01.2022

Ղազախստանում ուժեղացրել են կարանտինը՝ կորոնավիրուսի պատճառով



Ղազախստանի Հանրապետության իշխանությունները հայտարարել են կարանտինային միջոցառումների ուժեղացման մասին՝ կորոնավիրուսով հիվանդացության կտրուկ աճի և կորոնավիրուսի «օմիկրոն» նոր շտամի տարածման ֆոնին։ Այս մասին հաղորդում է KazTAG-ը։

Հունվարի 14-ից սկսած՝ երկրի բնակիչները պետք է ունենան «կանաչ» անվտանգ կարգավիճակի առկայություն՝ այցելելու համար մարզաառողջարանային, ֆիթնես և յոգայի կենտրոններ, լողավազաններ, սաունաներ կամ բաղնիքներ:

Խոսքը COVID-19-ի դեմ պատվաստման, բացասական արդյունքով ՊՇՌ թեստի, որի նմուշառման պահից անցել է առավելագույնը յոթ օր, մշտական ​​բժշկական ցուցումների կամ երեք ամսվա ընթացքում կորոնավիրուսային վարակից ապաքինվելու տեղեկանքի առկայության մասին է։

Անցած օրվա ընթացքում Ղազախստանում գրանցվել է COVID-19-ի 9.122 նոր դեպք, ինչը համարվում է երկրում վարակի ամենաբարձր աճը համավարակի սկզբից ի վեր։ Նուր Սուլթանում, մասնավորապես, կորոնավիրուսի թեստի դրական արդյունք է ստացել ևս 5118 մարդ. սա նոր ռեկորդ է մայրաքաղաքի համար։

Ձեզ նաեվ կհետաքրքրի