copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:38 14-01-2022

Իմունաբանը նշել է օմիկրոն շտամի տարբերակիչ առանձնահատկությունը

Իմունաբան-ալերգոլոգ Վլադիմիր Բոլիբոկն ասել է, որ COVID-19-ի օմիկրոն շտամի տարբերակիչ հատկանիշը կրծքավանդակի ցավի բացակայությունն է, հաղորդում է «Մոսկվա 24»-ը։

Ըստ փորձագետի, ի տարբերություն կորոնավիրուսի այլ տարբերակների, օմիկրոնով վարակված հիվանդներն ավելի հազվադեպ են գանգատվում կրծքավանդակի ցավից։

«Այն (ցավը) բնորոշ էր պլևրան ախտահարած թոքաբորբ ախտորոշված հիվանդներին: Օմիկրոնը ևս կարող է թոքաբորբ առաջացնել, մարդիկ մահանում են այդ քովիդային թոքաբորբից մեծ ախտահարման դեպքում, բայց կրծքավանդակի ցավից հիվանդներն ավելի հազվադեպ են գանգատվում»,- բացատրել է Բոլիբոկը:

Իմունաբանը թվարկել է նաև այն ախտանիշները, որոնք վկայում են նոր շտամով վարակվելու մասին:

«Օմիկրոնի ախտանիշներից է կոկորդի սուր ցավը, քթի փակվածությունը, չոր հազը»,- ասել է նա:

Բացի այդ, ինչպես հավելել է Բոլիբոկը, գլխացավը, ջերմությունը և ուժեղ թուլությունը նույնպես կարող են հիվանդության ախտանիշներ լինել։

Ամենից շատ դիտված

13:13 Դանակահարություն՝ Ալավերդիում․ բժիշկները պայքարում են 17 և 18 տարեկան տղաների կյանքի համար
00:10 Առեղծվածային դեպք՝ Նորատուսի գերեզմաններում. պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ. shamshyan.com
15:50 Իրավիճակը Ոսկեպարում և Կիրանցում․ ՈւՂԻՂ
19:55 Հանրապետության հրապարակից մեկնարկում է ջահերով երթը․ ՈւՂԻՂ
19:22 Լարված իրավիճակ՝ Տավուշում. քաղաքացիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը. ՈւՂԻՂ
17:30 Հայաստանը փորձում է ձերբազատվել «Զանգեզուրի միջանցք»-ից․ դա անհնար է․ Ալիև
19:41 Ձեզ զգուշացնում եմ, չեմ թողնելու, որ այստեղ ճանապարհ փակվի․ ոստիկանը՝ Բագրատ Սրբազանին
08:42 Հարյուրավոր ոստիկաններ ու ավտոբուսով բերվող «հատուկ» աջակիցներ․ Փաշինյանն այցելում է Ծիծեռնակաբերդ
13:23 Լարված իրավիճակ` Երևան-Սևան ճանապարհին. քաղաքացիները փակել են այն. ՈւՂԻՂ
16:15 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը