Արտաքին 4 տարի առաջ - 14:19 14-01-2022

Ռիո դե Ժանեյրոյի իշխանությունները որոշել են ստեղծել սեփական կրիպտոարժույթը

Բրազիլիայի խոշորագույն քաղաքներից մեկի՝ Ռիո դե Ժանեյրոյի իշխանությունները հայտարարել են սեփական կրիպտոարժույթը ստեղծելու ծրագրերի մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քաղաքի քաղաքապետ Էդուարդու Պայսին։

«Մենք կստեղծենք Cripto Rio («Կրիպտո Ռիո») և գանձարանի 1%-ը կներդնենք կրիպտոարժույթում»,- հայտարարել է քաղաքապետը՝ ելույթ ունենալով Rio Innovation Week միջազգային համաժողովում։

Քաղաքի կառավարման մեջ նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ, որի նպատակն է լինելու Ռիո դե Ժանեյրոն վերածել «կրիպտոարժույթի հաբի»։

«Մենք ուսումնասիրում ենք հարկերի լրացուցիչ զեղչի հնարավորությունը՝ բիթքոինով վճարելու դեպքում։ Միանվագ վճարման դեպքում արդեն տրվում է 7% զեղչ, այն կարող է աճել մինչև 10% բիթքոինով վճարման դեպքում»,- բացատրել է քաղաքի ֆինանսական վարչության ղեկավար Պեդրու Պաուլուն։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից