Արտաքին 5 տարի առաջ - 12:01 07-05-2021

Ոստիկանությունը պարզաբանում է տվել Ռիո դե Ժանեյրոյում 25 զոհ ունեցած գործողության վերաբերյալ

Ռիո դե Ժանեյրոյում հատուկ գործողությունը մանրակրկիտ մշակվել և իրականացվել է Բրազիլիայի Գերագույն դատարանի պահանջներին համապատասխան, ասել է գլխավոր ոստիկանապետ Ռոդրիգո Օլիվեյրան: Այս մասին հայտնել է G1 հեռուստաալիքը:

«Գործողությունը շատ լավ ծրագրված էր՝ իր բոլոր արձանագրություններոցվ և 10-ամսյա հետաքննություններով»,- հայտարարել է ոստիկանապետը:

Նրա խոսքով, գործողության նպատակն էր կանխել մարդկանց, այդ թվում՝ անչափահասների, թրաֆիքինգը: Միաժամանակ Օլիվեյրան շեշտել է, որ իրավապահ մարմինների աշխատանքում սխալներ կամ ավելորդություններ չեն եղել:

Գլխավոր ոստիկանապետը նաև ավելացրել է, որ 25 սպանվածներից 24-ը հանցագործներ էին, 1-ը՝ ոստիկանության աշխատակից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռիո դե Ժանեյրոյի քաղաքացիական ոստիկանության գործողության արդյունքում մետրոյում փոխհրաձգության արդյունքում 25 մարդ է զոհվել:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա