copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:07 13-01-2022

Ինչպես է Միքայել Մինասյանի եղբայրը լքել ՀՀԿ-ն

Երեկ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը նշանակվեց արդարադատության նախարարի տեղակալ: Բացի նրանից, որ նա Նիկոլ Փաշինյանի ոխերիմ հակառակորդ Միքայել Մինասյանի եղբայրն է, այլև կարկառուն «նախկին» է, շուրջ 8 տարի եղել է ՀՀԿ անդամ:

Oragir.news-ի հետ զրույցում Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանն ասաց, որ Մինասյանը ՀՀԿ-ն լքել է 2020 թվականին՝ սեփական դիմումի հիման վրա։ «Կուսակցությանն անդամագրվել է 2012 թվականի հունվարից, 2020 թվականի մայիսի 4-ին, իր դիմումի համաձայն, կուսակցության շարքերից դուրս է եկել, իսկ 2018 թվականից հետո էլ պասիվ է եղել կուսակցական աշխատանքներում»,- ասաց Թադևոսյանը։ Իսկ հարցին, թե Գրիգոր Մինասյանը շարքային կուսակցակա՞ն է եղել, թե՞ նաև ղեկավար պաշտոն է զբաղեցրել, Թադևոսյանը պատասխանեց. « Նա զուտ եղել է ներկայացուցչական խորհրդի անդամ»:

Ամենից շատ դիտված