Երևան +20°
Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 20:47 13-01-2022

Արայիկ Հարությունյանը և կոռուպցիան․ պաշտոնյայի եղբոր ընկերոջը տուգանելու համար տեսչականի պետն ազատվելու է պաշտոնից

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր հորեղբոր որդու՝ Գևորգ Հարությունյանի ընկերոջը տուգանելու համար պատրաստվում է աշխատանքից ազատել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պետ Աստղիկ Հակոբջանյանին։ Հակոբջանյանը այդ պաշտոնին է նշանակվել անցած տարվա մարտին, նա նախկին պետի՝ Գևորգ Հակոբջանյանի դուստրն է։

Մամուլը գրել էր, որ Աստղիկ Հակոբջանյանը այդ պաշտոնին է նշանակվել Արսեն Թորոսյանի միջնորդությամբ և վերջինիս հովանավորյալն է, սակայն Oragir.news-ի հետ զրույցում Հակոբջանյանը հերքեց այս տեղեկությունը՝ ասելով, որ Թորոսյանի հետ բացարձակ կապ չունի։ Բանն այն է, որ տեսչականի վարչության պետի հաստիքի համար մրցույթ է հայտարարվել, և մեր տեղեկություններով, Արայիկ Հարությունյանը ամեն ինչ անում է, որ մրցույթում հաղթի իր հովանավորյալը՝ ոմն Արման Գինոսյան։ Իսկ պատճառն այն է, որ Աստղիկ Հակոբջանյանի ղեկավարած տեսչական մարմինը խախտումներ է գտել Արայիկ Հարությունյանի հորեղբոր որդու՝ Գևորգ Հարությունյանի ընկերոջ՝ Սամվել Ղուկասյանի ղեկավարած ավտոկայանում, որը Վանաձորի ավտոկայանի տնօրենն է։

Մեր տեղեկություններով, ավտոկայանում սպիտակ համարանիշներով մեքենաներ են շահագործվել, և Հակոբջանյանը տեսչականի մասնագետներին ուղարկել է ստուգելու, ինչից հետո ավտոկայանը տուգանվել է։ Յուրաքանչյուր մեքենայի համար մոտ 200 հազար դրամ տուգանք է նախատեսված, քանի որ այդ մեքենաների համար հարկեր չեն վճարվել և նրանց երթևեկը եղել է «ստվերային»։ Տուգանվելուց հետո ավտոկայանի պետ Սամվել Ղուկասյանը , Արայիկ Հարությունյանի եղբոր և տեսչականի պետի իրենց թեկնածուի՝ Արման Գինոսյանի հետ ներխուժել են Աստղիկ Հակոբջանյանի աշխատասենյակ, փորձել են այնպես անել, որ տուգանքները չեղարկվեն, սակայն մերժվել են, ինչից հետո էլ տեսչական մարմնի պետի պաշտոնի մրցույթ է հայտարարվել, որպեսզի Աստղիկ Հակոբջանյանին հեռացնեն պաշտոնից։

Oragir.news-ը Աստղիկ Հակոբջանյանին հարցրեց, թե ճի՞շտ է, որ իրեն պատրաստվում են աշխատանքից ազատել, քանի որ ավտոկայանի պետին է տուգանել, նա չցանկացավ մեկնաբանել մեր տեղեկությունը։ Հակոբջանյանը, սակայն, հաստատեց, որ պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել․ «Ես նման տեղեկատվություն չունեմ, մրցույթ է հայտարարված, ես՝ ինքս, ժամանակավոր պաշտոնակատար եմ, ընդհանուր մրցույթ է հայտարարված, մասնակիցներ կան։ Այո, ես նախկին պետի դուստրն եմ, ես շարունակել եմ իմ հոր աշխատանքը, որ հիմնարկը կանգուն մնա, չխաթարվի ոչ մի աշխատանք։ Այսքան ժամանակ աշխատել եմ մաքուր, փորձել եմ ձիգ լինել և եղել եմ։ Ավել ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց տեսչականի պետը։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Արման Գինոսյանի և Սամվել Ղուկասյանի հետ, սակայն նրանցից ոչ մեկը մեր զանգերին չպատասխանեց։ Հեռախոսազանգին չպատասխանեց նաև Արայիկ Հարությունյանի հորեղբոր որդին՝ Գևորգ Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
14:11 Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացու են խոշտանգել․ փաստաբան
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
16:00 Փաշինյանի «խառնվելուց» հետո՝ գյուղացիներն այգիները մշակելու փոխարեն Երևանում շինարարություն են անում
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
19:00 Ինչու Փաշինյանի օրոք համաբանակային զորավարժություն չի եղել. ԳՇ նախկին պետի կարծիքը
20:30 3-րդ բանակային կորպուսը նահանջի հրաման չի կատարի, եթե ազգային պահանջ լինի․ Սուրեն Պետրոսյան