Հունվարի 13-ին Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները:
Անդրադարձ է եղել վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված սադրանքներին և ադրբեջանական ռազմատենչ հռետորաբանությանը:
Մտքեր են փոխանակվել խորհրդարանական դիվանագիտության դերի շուրջ՝ ընդգծելով վերջինիս կարևորությունը միջազգային հարաբերությունների զարգացման գործում: