Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:25 13-01-2022

Ալմաթիում մեկ օրում բերման է ենթարկվել գրեթե 2 հազար մարդ

Նախօրեին Ալմաթիում բերման է ենթարկվել 1925 ցուցարար. նրանք կասկածվում են «թալանի» և այլ հանցագործությունների մեջ։ Այս մասին հաղորդել են քաղաքային պարետատան տեղեկատվական կենտրոնից։

«Առգրավվել է 38 միավոր հրազեն և 1486 զինամթերք»,- ասվում է հաղորդագրությունում։

Ուժայինները պնդում են, որ «ավազակային խմբերից» մաքրել են Բոստանդիկ և Թյուրքսիբ շրջանների բնակելի թաղամասերը։

««102»-ին ստացվել է ընդամենը 961 հաղորդագրություն, պարետատան զանգերի կենտրոնում քաղաքացիների կողմից ստացվել է օպերատիվ արձագանքման պահանջով 215 ազդանշան, բոլոր հաղորդագրությունները մշակված են»,- հայտնել են պարետատնից։