Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:46 10-01-2022

Ղազախստանում անկարգությունների պատճառով գրեթե ութ հազար մարդ է ձերբակալվել

Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների հետ կապված գրեթե 8 հազար մարդ է ձերբակալվել։ Այս մասին հաղորդում է Ղազախստանի օպերատիվ շտաբը։

«Երկրում բերման է ենթարկվել 7939 անձ։ Ալմա-Աթայում իրավապահները, Ազգային գվարդիայի և հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հետ, երկու շուկաներում բերման են ենթարկել 207 մարդու»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ոստիկաններն առգրավել են հինգ գողացված ավտոմեքենա, հափշտակված թանկարժեք իրեր, երկու միավոր ողորկափող հրազեն և չորս միավոր սառը զենք։