Երևան +27°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:08 13-01-2022

Թուրքիայի պետհամալսարանի թուրք պրոֆեսորը հրապարակել է «Մեծ Հայքի» և «Փոքր Հայքի» քարտեզը

Անկարայի պետական համալսարանի Պատմության և աշխարհագրության ֆակուլտետի պրոֆեսոր Բյուլենթ Իփլիքչիօղլուն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Բեռլինում տպված պատմական մի քարտեզ, որտեղ առանձնանշված են Մեծ Հայքը (Armenia) և Փոքր Հայքը (Armenia Minor), որոնք զբաղեցնում են ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքների զգալի մասը:

Եվ սա այն դեպքում, երբ նրա ֆեյսբուքյան ետնանկարում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարն է պատկերված, գրում է ermenihaber-ը:

Թուրք պրոֆեսորի կողմից հիշյալ քարտեզի անկաշկանդ հրապարակումն արվել է Հելլենիզմի ժամանակաշրջանի և Հռոմեական կայսրության թեմաներին անդրադառնալու շրջանակներում: Այդուհանդերձ Մեծ և Փոքր Հայքերը ներառող քարտեզի հրապարակումը թուրք պրոֆեսորից պիտի որ պահանջեր մասնագիտական խիզախություն։ Որովհետև ինչպես արդեն գիտենք անցյալի փորձից, Թուրքիայում լայն հասարակությունը, հատկապես ազգայնական շրջանակներն ու նույն հոսանքի մամուլը բավականին զգայուն են նմանատիպ դեպքերի նկատմամբ։ Պատմական Հայաստանի տարածքների հանդեպ ցավագին և ագրեսիվ ընկալումները Թուրքիայում դրսևորվում են հաճախակի։

Բառացիորեն վերջերս աղմուկ էր բարձրացվել լրատվամիջոցների կողմից ու տարածվել նաև սոցմեդիայի տիրույթում ամերիկյան «Netflix» ընկերության պատմական ժանրի սերիալում օգտագործված քարտեզի պատճառով, որտեղ «ARMENIA» բառը ներկայացված էր ներկայիս Թուրքիայի արևելյան տարածքների վրա։

Եվ այս համատեքստում ուշագրավ է, որ Facebook-ում շուրջ 5000 հետևորդ ունեցող վերոնշյալ թուրք պրոֆեսորի հրապարակած քարտեզն առ այս պահը չի առաջացրել քննադատական արձագանքներ: Ավելին՝ նրա գրառումն ու կից քարտեզը տարածվել են նաև սոցցանցային այլ հարթակներում և մասնագիտական խմբերում, արժանացել հավանումների և դրական ռեակցիաների։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
08:35 Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. Փաստ
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
20:30 3-րդ բանակային կորպուսը նահանջի հրաման չի կատարի, եթե ազգային պահանջ լինի․ Սուրեն Պետրոսյան
19:00 Ինչու Փաշինյանի օրոք համաբանակային զորավարժություն չի եղել. ԳՇ նախկին պետի կարծիքը
22:30 Արցախը հանձնեցի, թողեք Հայաստանը փրկեմ․ Նիկոլ Փաշինյանի «արժանապատվությունը»