Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 298, մահվան՝ 4 դեպք
copy image url

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 298, մահվան՝ 4 դեպք

Ներքին 3 տարի առաջ - 11:54 13-01-2022

Հայաստանում հունվարի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 հազար 811 դեպք, որից 333 հազար 311-ը`առողջացած, 8014-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3972 բուժառու:

Այս մասին նշված է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 5763 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք, առողջացել է 111 քաղաքացի, արձանագրվել է մահվան 4 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 625 հազար 952-ի:

Ամենից շատ դիտված