ԱՄՆ-ում ռուսական ընկերությանը մեղադրում են ԿԺԴՀ հրթիռային ծրագրի համար ապրանքներ մատակարարելու մեջ
11:11 13.01.2022

ԱՄՆ-ում ռուսական ընկերությանը մեղադրում են ԿԺԴՀ հրթիռային ծրագրի համար ապրանքներ մատակարարելու մեջ



ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ռուսական Parsek ընկերությունը, որը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ, ԿԺԴՀ-ի հրթիռային ծրագրի համար ապրանքների և ծառայությունների «առանցքային աղբյուր» է հանդիսանում։ Այս մասին հաղորդվում է երկրի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նրա խոսքով, ԿԺԴՀ քաղաքացի Օ Են Հոն 2016 - 2021 թվականներին Parsek ֆիրմայի և նրա զարգացման հարցերով տնօրեն, ՌԴ քաղաքացի Ռոմանով Ալարի հետ համագործակցել է՝ կևլարի թելեր, արամիդային մանրաթելեր, ավիացիոն վառելիք, առանցքակալներ և բարձր ճշգրտության ֆրեզերային հաստոցներ ձեռք բերելու նպատակով:

«Օ Են Հոյի, Ռոման Անատոլևիչ Ալարի և «Պարսեկ» ՍՊԸ-ի միջև հարաբերությունները ԿԺԴՀ-ի հրթիռային ծրագրի համար ապրանքների և տեխնոլոգիաների «...» ձեռքբերման հիմնական աղբյուրն են հանդիսացել»,- ասվում է հայտարարության մեջ: