Երևան +14°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:31 13-01-2022

Ալիևը Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների հետ կապված դժգոհություն է հայտնել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է այն մասին, թե ինչ պահանջներ ունի ադրբեջանական կողմը Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների նկատմամբ։

Հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ալիևը նշել է, որ նրանք կարևոր առաջադրանքներ են կատարում և, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում խաղաղապահների գործունեությունը, սակայն Բաքուն դժգոհ է խաղաղապահների բազմաթիվ «ապօրինի այցերից» Ադրբեջանի տարածք։ Ալիևի խոսքով, Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկ անգամ չէ, որ համապատասխան նամակներ է ուղարկել ռուսական կողմին։

Մասնավորապես, Ադրբեջանին վրդովեցրել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի անօրինական այցը ադրբեջանական Խանքենդի (Ստեփանակերտ) քաղաք։ Ալիևի խոսքով, խաղաղապահներն ասել են, որ աչքաթող են արել, բայց ադրբեջանական կողմը չի հավատում դրան և գտնում է, որ դա կազմակերպված է եղել։

Ալիևն ընդգծել է, որ Լաչինի միջանցքը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, և Բաքուն իրավունք ունի այնտեղ ցանկացած ավտոմեքենա կանգնեցնել։

Ձեզ գուցե հետաքրքրի