Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 21:02 12-01-2022

Սի Ցզինպինը դատապարտում է Ղազախստանում «գունավոր հեղափոխություն» հրահրելը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հեռագիր է ուղարկել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, որում գնահատել է նրա՝ անկարգությունների հետ կապված եռանդուն քայլերը։

«Սա արտացոլում է ձեր՝ որպես քաղաքական գործչի քաջությունը և մեծ պատասխանատվությունը երկրի ու ժողովրդի հանդեպ»,- ասվում է հեռագրում, որը մեջբերում է Տոկաևի մամուլի ծառայությունը։

Փաստաթղթում նշվում է նաև, որ Չինաստանը վճռականորեն դեմ է ցանկացած ուժերի, որոնք խաթարում են Ղազախստանի կայունությունը, սպառնում են քաղաքացիների խաղաղ կյանքին, քաոս են ստեղծում և հրահրում «գունավոր հեղափոխություն»։

«Կտրականապես դեմ եմ ղազախ-չինական բարեկամությունը խաթարելու և երկկողմ համագործակցությանը խոչընդոտելու ցանկացած փորձի»,- ընդգծել է Սի Ցզինպինը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի