Ներքին 4 տարի առաջ - 22:59 02-01-2022

Պարտավոր ենք լինել առավել նպատակային, քան նրանք, որ փորձում են մեզ զրկել այդ վեհ զգացողությունից

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կարելի է Վազգեն սպարապետի Շուշիում ապականված արձանի նույնատիպը կանգնեցնել Դիլիջանում, հուշարձան- խաչքար կանգնեցնել բռնազավթված Ակնակղբյուրի մատույցներում, հադրութցի հային հուսադրել, որ օրերից մի օր նա նորից վերադառնալու է օջախ... Եվ այս ամենը գեղեցիկ փաթեթավորումով ներկայացնել որպես ՀՈՒՅՍ...

Այնինչ այս ամենը սին ու անարդյունք են լինելու այնքան ժամանակ, քանի դեռ մենք անհաղորդ ենք այն իրականին, որին պարտավոր ենք հավատալով ձգտել ու հասնել... Իսկ իրականը մեկն է՝ թշնամուն պարտադրելով (բանակցություններով, թե զենքով) համոզել, որ ՄԵՆՔ կանք և լինելու ենք թե Շուշիում,թե Ակնաղբյուրում, և թե Հադրութում...

Մենք պարտավոր ենք լինել առավել նպատակային ու հետևողական, քան նրանք, ովքեր փորձում են մեզ զրկել այդ վեհ զգացողությունից...»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին