Ներքին 3 տարի առաջ - 19:32 26-01-2023

Կատարը այսօր առաջամարտիկի մոդել է ներկայացնում՝ խաղաղություն կառուցելու և իր վեհ սկզբունքներին հասնելու առումով. Ալեն Սիմոնյան

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Կատար այցի շրջանակում Հայաստանի գնահատանք է հայտնել տարածաշրջանում և աշխարհում անվտանգության և խաղաղության խթանման գործում Կատարի Պետության դերի համար, որն արտահայտվում է միջնորդական և վեճերը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու շարունակական ջանքերով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կատար կատարած այցի շրջանակներում Կատարի լրատվական գործակալության հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահն ասել է, որ Կատարը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային և գլոբալ մակարդակում անվտանգությունը, խաղաղությունն ու կայունությունը խթանելու հարցում՝ միջնորդական և վեճերի կարգավորման ջանքերի միջոցով: Ալեն Սիմոնյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել Կատարի այս ջանքերին և գնահատանք է հայտնել այն բոլոր ջանքերի համար, որոնք կծառայեն տարածաշրջանում և աշխարհում խաղաղությանն ու կայունությանը։

Խոսելով Կատարի Պետության և Հայաստանի հարաբերություններից՝ Սիմոնյանը նշել է երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների արագ աճի ու զարգացման մասին`ընդգծելով Հայաստանի ցանկությունը, մղումը՝ այդ հարաբերություններն ավելի լայն հորիզոններ մղելու և դրանք ամրապնդելու տարբեր ոլորտներում, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում:
ԱԺ նախագահը այցի ընթացքում Կատարի պաշտոնյաների հետ քննարկել է մի շարք հարցեր, որոնք վերաբերում են խորհրդարանական համագործակցությանը: Սիմոնյանը Կատարում քննարկել է նաև տնտեսական հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցերը:

ՀՀ ԱԺ նախագահը ընդգծել է, որ Հայաստանը և Կատարի Պետությունը կարող են աշխարհը տնտեսապես կապել՝ հաշվի առնելով երկրների ռազմավարական դիրքը և հստակ տնտեսական հնարավորությունները: Նա նշել է, որ Կատարը արտոնյալ դիրք ունի տարածաշրջանում, Հայաստանը նույնպես ռազմավարական դիրք ունի, որը հնարավորություն է տալիս կապել հյուսիսը, հարավը և արևելքը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Կատարի Պետությունն այսօր առաջամարտիկի մոդել է ներկայացնում՝ խաղաղություն կառուցելու և իր վեհ սկզբունքներին հասնելու առումով։ Այս առումով նա ընդգծել է տարբեր մակարդակներում խաղաղության և կայունության հաստատման միջազգային ջանքերի կարևորությունը՝ հիշեցնելով այդ սկզբունքները խախտելու և հանուն տնտեսական շահերի զոհաբերման վտանգների մասին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին