Ներքին 4 տարի առաջ - 18:17 30-12-2021

Մեքենայի բեռնախցիկից 69 հատ ապօրինի սիգ է հայտնաբերվել

Գեղարքունիքի ոստիկանները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել` մեքենայի բեռնախցիկից 27 կգ քաշով 69 հատ սիգ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։ Ըստ հաղորդագրության` ոստիկանության ծառայողներն Արծվանիստ գյուղի «Կարմիրավազ» կոչվող տարածքից, ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մարտունու բաժին են բերման ենթարկել Արծվանիստ գյուղի 2 բնակչի՝ իրենց մեքենայով և մոտորանավակով հանդերձ։ Բերման ենթարկվածները մեքենայի բեռնախցիկից հանել են 27 կգ ընդհանուր քաշով՝ 69 հատ սիգ և 1 իշխան։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Հիշեցնենք, որ ձկների ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված` մինչև հունվարի 15-ը արգելվում է ձկնորսությունը Սևանա լճում։ Ոստիկանությունը, համագործակցելով մյուս պատկան մարմինների հետ, իրականացնելու է հետևողական հսկողություն։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին