Երևան +10°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:45 05-01-2022

Առգրավվել է 955 հատ սիգ

2021թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022թ. հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է սիգի վաճառքի և տեղափոխման 11 դեպք։ Տեղեկությունը հայտնում է շրջակա միջավայրի նախարարությունը` հավելելով, որ ամփոփվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքները։ Մինչև հունվարի 4-ն առգրավվել է 955 հատ սիգ և 1 իշխան տեսակի ձուկ: Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդգծել է, որ անկախ որոշ ընթացիկ խնդիրների, նկատելի է գործողությունների համադրված իրականացման պրակտիկա, ինչը տալիս է իր արդյունքը։ Ի դեպ, վերահսկողական աշխատանքների համար ոստիկանության կողմից տրամադրվել է ճանապարհային ոստիկանության 1 ավտոմեքենա իր անձնակազմով։ Հիշեցնենք, որ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված` 2021 թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թ. հունվարի 15-ը հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։