Միտք 4 տարի առաջ - 23:37 26-12-2021

Արցախի ԺԷԿ-ի պետից փորձում են Արցախի հերոս կերտել

Արցախի ԺԷԿ-ի պետ Արայիկ Հարությունյանն այսօր որոշել է Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերին հակադրվել մոտավորապես այսպես, որ՝ մենք ենք որոշելու Արցախի ճակատագիրը, ոչ թե Հայաստանի իշխանությունները: Արայիկ Հարությունյանը, որ դիրքերում զինվորների հետ սուրճ խմելով էլ թույլ տվեց, որ Հայաստանի իշխանությունները հանձնեն Արցախը, մի փոքր ուշացել է:

Փաշինյանին ընդդդիմանալով հերոսանալու համար արդեն շատ ուշ է: Ռուսների վրա հույսը դնելու համար էլ է ուշ: Արայիկ Հարությունյանի հայտարարությունն իր բոլոր կետերով, այդ թվում՝ չորրորդ կետը, որտեղ ասում է, թե Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի առնվազն այն տարածքներում, որտեղ 1991թ. հռչակվել է Արցախի Հանրապետությունը, գրոշի արժեք չունեն, որովհետև, եթե Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ պետք է ադրբեջանցիները վաղը փակեն նաև Լաչինի միջանցքն ու Արցախն ամբողջությամբ թողնեն շրջափակման մեջ, իր այս հայտարարությունները ոչնչով չեն օգնելու իրեն:

Ռուսները նույնպես չեն օգնի, որոնց վրա նա հույս է դնում իր հայտարարության հինգերորդ կետում՝ ասելով, թե ՌԴ խաղաղապահ զորակազմը պետք է մնա Արցախում կայուն ու անժամկետ կերպով՝ մինչև հակամարտության վերջնական ու արդարացի կարգավորումը և անվտանգության միջազգային լրացուցիչ երաշխիքների տրամադրումը: Բոլորը շատ լավ հասկանում են, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին որևէ հարցով չհակադրված ու նրան որևէ հարցում չմեղադրած Արայիկ Հարությունյանն այնքան «պլոճիկ» չունի, որ պատերազմից մեկ տարի անց հակադրվի Նիկոլ Փաշինյանին:

Բայց Ֆեյսբուքում ինչ-որ ուժեր և անհատներ փորձում են Արայիկ Հարությունյանից՝ Արցախի ԺԷԿ-ի պետից, այս հայտարարույթունների համար Արցախի հերոս կերտել: Նրանք երևի հույս ունեն, որ Օնիկ Գասպարյանի նման նա էլ զորք կհավաքի և կգա Երևան՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, որպեսզի հանկարծ նա Ստեփանակերտն էլ չհանձնի թշնամուն: Միամիտ կամ մեզ միամիտի տեղ դրած ֆեյսբուքահայեր: Արայիկ Հարությունյանի վրա հույս դնել կամ նրանից կառչելը նույնն է, թե ալեկոծված օվկիանոսում փրփուրներից կառչես:

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
18:00 Առջևում նոյեմբերի 9-ն է. Հ1-ը կապիտուլյացիայի թեմային կանդրադառնա՞