Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:02 23-12-2021

Առաջարկվում է Ոստիկանությանը լրացուցիչ հատկացնել 500 մլն․ դրամ

Կառավարությունը հաստատեց «Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» նախագիծը։

Այսպիսով` ներկայացվող նախագծով նախատեսվում է ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային նշանակել և վճարել դրամական աջակցություն՝ ամսական 50 000 դրամի չափով մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Նախագիծը տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ։

Ըստ հիմնավորման՝ ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ կավելանա վերջին տարիներին գրանցված՝ 3 և ավելի երեխաների թվի տարեկան աճի տեմպը։ Հաշվի առնելով 3 և ավելի երեխաների թվի՝ վերջին 5 տարիների տարեկան միջին աճի տեմպը՝ մոտ 5% և ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվող հավելյալ տարեկան 3% աճը, կանխատեսվում է, որ 3 և ավելի երեխաների թիվը 2020թ. 10131-ի դիմաց կավելանա տարեկան 8.14%-ով։

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ այս նպաստը չի ազդում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վրա, չի ազդում միանվագ նպաստի վրա։ «Այս վճարումը ազդում է աղքատության նպաստի գնահատման ցուցանիշի վրա, այսինքն` այն մյուս վճարումների վրա չի ազդում, բայց եթե ընտանիքը փարոս համակարգում ընդգրկվել է և հանկարծ այս վճարումների բերումով չափանիշներից դուրս է մնում, այդ դեպքում ազդում է, այսինքն` մարդը փարոսից զրկվում է»,- ասաց նա և հույս հայտնեց, որ այս ծրագիրը արդյունավետ կլինի և 2025 թվականին նորից կանդրադառնան այս ծրագրին։

«Հետևաբար սպասում ենք, որ մի քանի օրվանից այս ծրագրի շահառուները այս նոր ծրագրի ուղեկցությամբ մտնեն կյանք»,- ասաց նա։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը արձագանքեց, որ վերջին տարիներին երրորդ և ավելի երեխաների ծնվելու ցուցանշի աճ կա։

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 23-ի նիստում նաև ընդունել է 2021թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու հերթական որոշումը, որով Ոստիկանության պարգևատրման ֆոնդում առկա 1.9 մլրդ դրամին կավելացնի ևս 500 մլն դրամ «որակյալ» աշխատանքի համար ոստիկաններին լիարժեք մեկ դրույքաչափ 13-րդ աշխատավարձ տալու համար:

Որոշման նախագծում ասվում է. «ՀՀ ոստիկանության ընթացիկ տարվա բյուջեի արդյունավետ և խնայողաբար կատարման արդյունքում տնտեսված և պարգևատրման նպատակին վերաբաշխվող միջոցների մեծությունը, այսօրվա դրությամբ, կազմում է շուրջ 1․890 մլն․ դրամ, որը ՀՀ Ոստիկանության ծառայողների (աշխատողների) պաշտոնային դրույքների ամսական ֆոնդից պակաս է շուրջ 500 մլն. դրամով։

ՀՀ Ոստիկանությունը նպատակահարմար է համարում ծառայողներին (աշխատողներին) ընթացիկ տարում որակյալ աշխատանքի և (կամ) հատուկ առաջադրանքների կատարման համար տարեվերջին պարգևատրել մեկ պաշտոնային դրույքաչափով։ Այդ նպատակով առաջարկվում է ՀՀ ոստիկանությանը լրացուցիչ հատկացնել 500 մլն․ դրամ, նկատի ունենալով նաև, որ ընթացիկ տարում ՀՀ Կառավարության համապատասխան որոշումներով ՀՀ պետական բյուջե է վերադարձվել բյուջետային միջոցների արդյունավետ և խնայողաբար օգտագործման արդյունքում տնտեսված 958,2 մլն․ դրամ»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան