Ներքին 4 տարի առաջ - 19:22 21-12-2021

Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստան այցելությունների թվով Ֆրանսիան բացարձակ առաջատար է, ինչի հիմքում են երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամական հարաբերությունները և քաղաքական սերտ փոխգործակցությունը:

Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Վալերի Պեկրեսին նրա գլխավորած Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ ընդունած բանաձևի, ինչպես նաև պատերազմի հետևանքով տեղահանված բնակչության կարիքներին ուղղված 75 հազար եվրո օգնություն հատկացնելու համար:

Զրուցակիցները նշել են, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչներից է:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն կարևորել է Հայաստանի հետ բազմաբևեռ փոխգործակցությունը՝ նշելով, որ այդ պատճառով է որպես նախագահի թեկնածու իր առաջին այցը Հայաստան կատարել: Նրա խոսքերով՝ երկու երկրները նույնական համամարդկային արժեքների կրողն են և Հայաստանին վերաբերող խնդիրները չեն կարող անտարբեր թողնել Ֆրանսիային:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել հետպատերազմյան Արցախում տիրող իրավիճակին, չլուծված հումանիտար խնդիրներին և մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող հարցերի:

Այս համատեքստում քննարկվել են Ադրբեջանում պահվող հայերի հայրենադարձման առաջնահերթությունները: Վալերի Պեկրեսն ընդգծել է միջազգային հանրության դերի կարևորությունը հակամարտության հանգուցալուծման գործընթացում:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հավաստիացրել է, որ, անկախ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների արդյունքներից, Ֆրանսիայի հետ հարաբերությունների դինամիկ զարգացումը շարունակական է լինելու:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ

Ձեզ գուցե հետաքրքրի