Ներքին 4 տարի առաջ - 11:57 21-12-2021

Կառավարությունը Վերին Լարսի ճանապարհի այլընտրանք է փնտրում

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառավարությանն առաջարկում է փոխհատուցել Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղությամբ լաստանավերով բեռնափոխադրում իրականացնող հայկական ընկերությունների ծախսերը:

Այս մասին տեղեկանում ենք «e-draft» իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջից:

Նշվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղու` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով պարբերաբար փակվելու հետևանքով ՀՀ բեռնափոխադրումների շրջանում առաջացող խնդիրների նվազեցմամբ:

«Հաշվի առնելով, որ վերոնշյալ ցամաքային ուղուն որպես այլընտրանք դիտարկվող լաստանավի օգտագործումը առավել թանկ է բեռնափոխադրողների համար, և կարող է նվազեցնել հայկական արտադրանքի մրցունակությունն արտաքին շուկաներում, ուստի բեռնափոխադրումների նշված այլընտրանքային միջոցի օգտագործման հետևանքով առաջացող ծախսերի փոխհատուցումը Կառավարության կողմից կարող է էականորեն նվազեցնել առկա խոչընդոտները՝ նպաստելով բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Նախագծում նշված է, որ Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ անդամակցությունից ի վեր անդամ երկրների հետ առևտրաշրջանառությունը տարեցտարի աճում է։

«ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ-ը կապող միակ ցամաքային ճանապարհը Վերին Լարսն է, որի նախագծային թողունակությունը կազմում է օրական 170 բեռնատար և 200 մարդատար ավտոմեքենա՝ երկու ուղղություններով։ Այժմ այդ թիվն աճել է մի քանի անգամ՝ 650 բեռնատար և 1700 մարդատար մեքենա՝ երկու ուղղություններով։ Այդ թիվն ավելի է աճում ամռան սկզբից սկսած՝ հանգեցնելով կուտակումների։ Փոխադրողները Հայաստանից տարեկան առնվազն 10 հազար անգամ անցնում են Վերին Լարսի անցակետով երկու ուղղությամբ

Ռուս-վրացական սահմանին ավտոմեքենաների կուտակումը լուրջ խնդիր է։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանից Հայաստան միակ գործող ցամաքային ուղին` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, պարբերաբար փակվում է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Արդյունքում Ռուսաստանի և Վրաստանի սահմանին պարբերաբար մեծ երկարությամբ հերթեր են առաջանում։ Դա, անշուշտ, լուրջ լոգիստիկ խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար»,- ասված է նախագծում:

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ՀՀ բեռնափոխադրող ընկերությունների համար սեզոնային բարձր գների ժամանակահատվածում բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։ Լաստանավով տեղափոխման ծախսերի փոխհատուցումը նոր խթան կհանդիսանա ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև արժանի մրցակցություն կապահովի Վերին Լարսին:

Նախագծում նշվում է, որ Փոթի - Կովկաս նավահանգիստ - Փոթի ուղղությամբ մեկ չվերթի համար շահառուներին լաստանավերով բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման նպատակով ընկերությանը տրամադրվող գումարի չափը կազմում է յուրաքանչյուր շահառուի բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի 100 %-ը, բայց ոչ ավելի, քան մեկ շահառուի հաշվով մեկ չվերթի համար 1 մլն դրամը, իսկ մեկ ուղղության համար 0.5 մլն դրամը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից