Ներքին 4 տարի առաջ - 13:56 14-12-2021

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազի առաջին տեղակալի հետ

Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի նստաշրջանին մասնակցելու նպատակով Շարմ Էլ Շեյխ քաղաքում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել համաժողովում Եգիպտոսի Արաբական Հանրապետության պատվիրակության ներկայացուցիչ, Եգիպտոսի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Համադա Էլ Սավիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը:

Շնորհավորելով հեղինակավոր համաժողովը Եգիպտոսում հաջողությամբ կազմակերպելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արթուր Դավթյանը նշել է, որ 1992թ. ՀՀ և ԵԱՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկու երկրների բազմաշերտ հարաբերությունները զարգացել են բարեկամության և փոխըմբռնման ոգով, ներկայում գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչին էապես նպաստել է Եգիպտոսի մշակութային, հանրային կյանքի տարբեր ոլորտների զարգացման մեջ կարևոր ավանդ ունեցող և պետության կողմից արժևորվող հայ համայնքի առկայությունը:

ՀՀ գլխավոր դատախազը հավելել է, որ 2007թ. Կահիրեում քրեական գործերով իրավական փոխադարձ օգնության և հանձնման մասին համաձայնագրերի կնքումից հետո ՀՀ դատախազությունը տարիներ ի վեր քրեական գործերով հաջողությամբ համագործակցել է Եգիպտոսի իրավասու մարմինների հետ: Սակայն հաշվի առնելով երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան և հատկապես վերջին շրջանում Հայաստանի և Եգիպտոսի քաղաքացիների փոխայցելությունների ծավալների էապես մեծացման հանգամանքը, դրանով պայմանավորված՝ երկու բարեկամ երկրներում նրանց իրավական պաշտպանության բարձր մակարդակ ապահովելու անհրաժեշտությունը, առկա է երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությանը նոր թափ հաղորդելու և այն առավել համակարգված դարձնելու կարիք:

Եգիպտոսի գլխավոր դատախազի տեղակալ Համադա Էլ Սավին իր հերթին ՀՀ գլխավոր դատախազին ողջունել է Եգիպտոս այցելության առթիվ, կարևորել երկու երկրների դատախազությունների միջև գործակցության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը և վստահություն հայտնել, որ հանդիպումը իրավապահ մարմինների միջև կապերի հետագա զարգացման ու ամրապնդման նոր փուլի մեկնարկ կարող է դառնալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատախազական երկու կառույցների միջև կապերի ընդլայնման, փորձի փոխանակման և դատախազների կարողությունների զարգացման համատեղ ծրագրեր իրականացնելու, իրավական փոխօգնության ոլորտում, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում գործակցության խորացման հեռանկարներն ու հնարավոր կառուցակարգերը: Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Պարոն Համադա Էլ Սավին ՀՀ գլխավոր դատախազին փոխանցել է ԵԱՀ գլխավոր դատախազի հրավերը՝ առանձին այց կատարելու Եգիպտոս և առավել դետալային քննարկելու ընդհանուր հետաքրքրության հարցերը, երկու երկրների դատախազությունների կարիքներից բխող ծրագրերի պլանավորման և իրականացման, այդ ամենը համագործակցության հուշագրով ամրագրելու հնարավորությունները:

ՀՀ գլխավոր դատախազը սիրով ընդունել է հրավերը:

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին