Մամուլ 4 տարի առաջ - 10:19 14-12-2021

350 մլն դրամ գյուղտնտեսվարողներին՝ հույժ գաղտնի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում որոշվեց 2021թ. պետական բյուջեով հաստատված վարչապետի աշխատակազմի «Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «Գյուղացիական տնտեսավարողներին տրամադրվող աջակցություն» միջոցառման գծով հատկացումներից 350 մլն դրամը վերաբաշխել Էկոնոմիկայի նախարարությանը գյուղատնտեսական ոլորտի տնտեսավարողներին աջակցության տրամադրման նպատակով` տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով: Հարցը օրակարգում ներառվեց կառավարության նիստի սկսվելուց մի քանի րոպե առաջ: Այն օրակարգի վերջին հարցն էր եւ օրակարգում ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում, ընդ որում՝ որոշման 2-րդ կետը՝ հույժ գաղտնի:

Ամփոփաթերթում նշված է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունն է առաջարկել ծրագրի վերջնական արդյունքի նկարագրությունը շարադրել հետեւյալ ձեւակերպմամբ՝ «Գյուղատնտեսական մթերքների ծավալների ավելացում», «Օգտագործվող վարելահողերի ավելացում»: «Պտուղբանջարեղենի եւ խաղողի վերամշակումից ստացված արտադրանքի ծավալների աճ»: Եվ եթե այդպես է, ապա էլ ինչո՞ւ է այն համարվել հույժ գաղտնի:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նոյեմբերի 18-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված 36-րդ հարցով որոշվեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 350 մլն դրամ գումար հատկացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին` գյուղացիական տնտեսավարողներին աջակցության նպատակով: Այդ հարցը նույնպես օրակարգում ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում: Որոշման 2-րդ կետը դարձյալ հույժ գաղտնի էր: Այդ որոշումն էլ ընդունվեց առանց հիմնավորման։ 350 մլն դրամի գյուղտնտեսվարողներին գումար տրամադրելու հարցն ինչո՞ւ պետք է հույժ գաղտնի լիներ:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել