Մամուլ 4 տարի առաջ - 08:40 14-12-2021

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հերթական հարսանիքին. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, տեղի կունենա ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի որդու հարսանյաց արարողությունը: «Փաստ» թերթի տեղեկություններով, այն լինելու է բավականին մարդաշատ և անցկացվելու է «Փարավոն» ռեստորանային համալիրում: Հրավիրված է իշխանական ողջ «վերնախավը»:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, հարսանյաց արարողությանը կմասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը, որը Ղալումյանների հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի: Նշենք, որ Փաշինյանն անցած տարի մասնակցել է նաև Տավուշի ներկայիս մարզպետ Հայկ Ղալումյանի դստեր հարսանիքին: Մեր ունեցած տեղեկություններով, արդեն իսկ իրավապահ ողջ համակարգը հանվել է ոտքի՝ շաբաթ օրը Փաշինյանի անվտանգությունն անթերի ապահովելու համար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի