Արտաքին 4 տարի առաջ - 17:58 11-12-2021

Գերմանիայի դատարանը արտադրական վնասվածք է համարել տանը աշխատանքի «գնալիս» բնակչի ընկնելը

Գերմանայի բնակիչն ընկել և և վնասել է ողնաշարը մահճակալից տանը կահավորված աշխատատեղ տանող ճանապարհին։ Դաշնային սոցիալական դատարանը դա համարել է արտադրական վնասվածք, հաղորդում է The Guardian-ը:

Դատարանի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել դեռևս կորոնավիրուսի համավարակից առաջ՝ 2018 թվականի սեպտեմբերին։ Ընկերության վաճառքի հարցերով տարածաշրջանային մենեջերը, որը նշանակված է միայն որպես «R-GmbH», իր ննջասենյակից քայլել է դեպի աշխատասենյակ, որը գտնվում է մեկ հարկ ներքևում: Պարուրաձև աստիճաններիի վրա նա սայթաքել է և ընկել՝ վնասելով ողնաշարը կրծքավանդակի շրջանում։

Ապահովագրական ընկերությունը հրաժարվել է փոխհատուցում վճարելուց, որից հետո տղամարդը հայց է ներկայացրել։ Դատավարության արդյունքում դաշնային դատարանը վճռել է, որ հայցվորը վնասվածք է ստացել աշխատանքի գնալու ճանապարհին և կարող է պահանջել փոխհատուցում:

«Եթե ապահովագրական գործունեությունն իրականացվում է ապահովագրված անձի տնային տնտեսությունում կամ այլ վայրում, ապա ապահովագրական պաշտպանությունը տրամադրվում է նույն ծավալով, ինչ այն դեպքում, երբ գործունեությունն իրականացվում է ընկերության տարածքում»,- ասվում է դատարանի ​​փաստաթղթերում։

Վերլուծելով միջադեպը՝ դատարանը նշել է, որ տղամարդը սկսում է աշխատանքը արթնանալուց անմիջապես հետո՝ չշեղվելով նախաճաշով։ Պարզվել է, որ դա կարևոր է, նշում է The Guardian-ը, քանի որ ապահովագրությունը ծածկում է միայն առաջին առավոտյան «ուղևորությունը» աշխատանքի: Այսպիսով, եթե հայցվորը նախ գնար նախաճաշելու և ընկներ, ապա չէր կարող ակնկալել փոխհատուցում:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը