Մամուլ 4 տարի առաջ - 09:28 10-12-2021

Հակակոռուպցիոն դատարանի դատավորներին հավելումներ կտրվեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հայաստանում հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի դատավորներին կտրամադրվեն հավելումներ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս մասին որոշման նախագիծը ՀՀ արդարադատության նախարարությունն է հանրային քննարկման դրել։ Տեղեկացնենք, որ հավելումները կտրամադրվեն՝ գործունեության ոլորտով պայմանավորված ռիսկայնությունից ելնելով. սա՝ պաշտոնապես: Ի դեպ, հավելումներ կստանան նաեւ Վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորներ եւ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի առանձին դատավորներ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հավելումները Հակակոռուպցիոն դատարանում կազմելու են դատավորի պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսը, իսկ Վերաքննիչ դատարանների նշված դատավորների պարագայում՝ պաշտոնային դրույքաչափի 60%-ը: Ավելին, Բարձրագույն դատական խորհրդի կողմից ներկայացվել է առաջարկություն, ըստ որի՝ նախատեսվում է Վճռաբեկ դատարանի դատավորներին վճարել հավելումներ՝ պաշտոնային դրույքաչափի 50%-ի չափով:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
23:42 Լեհաստանում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՌԴ քաղաքացի