Ներքին 4 տարի առաջ - 21:38 04-12-2021

2021թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 9.6%. Վիճակագրական կոմիտե

ՀՀ վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. նոյեմբերը 2020թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 9.6%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 1.7%:

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2021թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.3-1.8%-ով, իսկ ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Երևան և Գավառ քաղաքներում:

Հրապարակված վիճակագրությունից պարզվում է, որ 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 16.9%, 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.7% գնաճ, իսկ մրգի և բանջարեղենի գնաճը համապատասխանաբար կազմել է 4.8% և 16.4%:

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ արձանագրվել է 63.5%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 16.4% գնաճ:

«Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.35% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.9 տոկոսային կետով»,- ասվում է հրապարակման մեջ:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում գրանցվել է 13.3% գնաճ: Ձվի գինը 2021թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 26.2%-ով, պանիրը թանկացել է 11.1%-ով, իսկ հացաբուլկեղենը և ձավարեղենը՝ 3.0%-ով (ալյուրի, հացի և ձավարեղենի գները՝ համապատասխանաբար՝ 10.5%, 14.0% և 20.7%-ով):

Վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում գրանցվել է 20.6% գնաճ, մսամթերքը թանկացել է 8.0%-ով:

Ըստ հրապարակման՝ յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 21.1% թանկացում:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում