copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:53 04-12-2021

Հիմա նման դասընթացները նույնիսկ անարդյունք են․ Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ենթադրաբար 2016 կամ 2017 թվականին վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստին դժգոհեց մարզպետների կառավարչական ու մասնագիտական կարողություններից ու հանձնարարեց աշխատանքներ տանել այդ ուղղությամբ։

Քանի որ այն ժամանակ վարչապետի խոսքն արժեք ուներ, Հայաստանի ամերիկյան համալսարանում մշակվեց վերապատրաստման դասընթաց, որի շրջանակում նաեւ ես կիսվեցի տարածքային զարգացման պլանավորման իմ գիտելիքներով ու մտքերով։ Դրան մասնակցում էին հանրային, կամ այլ տեսակի կառավարման լուրջ փորձ ունեցող մարզպետներ, ովքեր առաջին հայացքից պետք է չցանկանային առհասարակ նման գործընթացի մաս լինել։ Հետագայում նրանցից գոնե երկուսի հետ շարունակել ենք կապի մեջ լինել, այսինքն` մարդիկ հասկանում են ինչ-որ նեղ մասնագետի խորհրդի կարիքը։

Այս ամենը գրում եմ, այն պատճառով, որ հանրային կառավարման տարբեր մակարդակներում՝ կառավարություն-քաղաքապետարան-մարզպետարաններ-համայնքապետարաններում եղած դիլետանտիզմն ու թայֆաբազությունը՝ կոռուպցիան, այնքան խոր ու հարմար «նորերի» համար, որ նույնիսկ հիմա նման դասընթացներն են անարդյունք։ Նախկինում գոնե միջազգային կազմակերպությունների ու երկրի տնտեսության զարգացման համար նման քայլեր էին իրականացվում։ Հիմա միջազգայինները աչք են փակում «ժողովրդավարության բաստիոնի» բոլոր «թերությունների» համար, իսկ տնտեսության զարգացման մասին մտածող չկա՝ հազիվ երկիր (հասկանալ՝ իշխանություն) են պահում։

Հիմա մենք լռում ենք։ Շաբաթական մի քանի անգամ քաղաքապետարանի կամ կառավարություն հերթական դիլետանտ ու կիսատ-պռատ հարցով զանգում են ինչ-որ մեդիայից, ու պատասխանս մեկն է. երկիր ենք կորցնում, ի՞նչ հուշարձան, ի՞նչ կոռուպցիոն սխեմա, ի՞նչ բան... կա մեկ օրակարգ ու դա կապիտուլյանտ իշխանության հեռացումն է՝ պարտվողի խարանից ազատումը...

Այնպես, որ եկեք ֆիքսենք. մենք ապրում ենք մեր երկրի ամենատխուր ժամանակները, ու հանրային կառավարման որեւէ մասնակից թող չկարծի, որ իրենք ինչ-որ բան ավելի լավ են անում, այլ էնքան ամեն ինչ վատ է, որ այգիների, կանաչապատման, հուշարձանների, քաղաքային պլանավորման, տրանսպորտի կառավարման, հողային քաղաքականություն եւ շատ ու շատ այլ ուղղություններով խայտառակ արդյունքներ են, ու մենք չենք խոսում միայն այն պատճառով, քանի որ ինչպես նշեցի կա մեկ հանրային օրակարգ։

Հ.Գ. Նկարում մեկ այլ նյութ փնտրելիս պատահաբար աչքովս ընկած իմ պրեզենտացիան այդ դասընթացի համար, որտեղ ներկայացնում եմ մի շարք օրինակներ թե ինչպես է պետք իրականացնել տարածքային զարգացման պլանավորումը»։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան