Միտք 4 տարի առաջ - 22:55 03-12-2021

Նախկինները, բուհական «գրդոնն» ու կեղծ դիպլոմով նոր «հները»

Մամուլում և սոցցանցերում քննարկվում է Արագածոտնի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի կեղծ դիպլոմը: Մարդը պաշտոն է զբաղեցնում, որի իրավունքը օրենքով կունենար միայն բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմ ունենալու դեպքում: Ռազմիկ Պետրոսյանը հավաստիացնում է, որ 2002 թ., երբ 41 տարեկան էր, ավարտել է Հովնանյանի անվան համալսարանը՝ ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ՝ տնտեսագետի որակավորմամբ: Նման բուհ, սակայն, երկրի երեսին այլևս գոյություն չունի:

Իսկ ո՞վ էր 2002թ. կրթության նախարարը: Ճիշտ է՝ դաշնակցական Լևոն Մկրտչյանը: 2001-2003 թվականները նրա՝ իբրև նախարար պաշտոնավարման 2-րդ փուլն էր:

Հենց Լևոն Մկրտչյանի օրոք ծաղկում ապրեցին ամեն անկյունում սնկի նման «բուսնող» մասնավոր բուհերը, որոնք ծիծաղելի որակի կրթական գործունեություն էին իրականացնում: Դրանցից մեկի՝ Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի վերաբերյալ էլ օրերս Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունն էր հայտարարությամբ հանդես եկել: Դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել էր հեռու մնալ այդ բուհից:

Ի դեպ, այս և այլ մասնավոր բուհերին արտասահմանցի ուսանողներ ընդունելու արտոնություն դարձյալ ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանն է տվել, որոշներին էլ՝ հետագայում ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է Արագածոտնի՝ կեղծ դիպլոմակիր մարզպետին, վերջինս ասել է, որ դիպլոմի և իր ավարտած բուհի լիցենցիայի հետ ինքը կապ չունի, մեղավորը ակտիվացած նախկիններն ու դաշնակցականներն են: Այս պատմության մեջ ամենազվարճալի դրվագներից մեկն այն է,որ «թավշյա» մարզպետը ևս «նախկին»-ական մութ անցյալ ունի:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում