Ներքին 4 տարի առաջ - 11:00 01-12-2021

Կվերանայվեն էներգետիկայի ոլորտի մի շարք տեխնիկական կանոնակարգեր

Կառավարությունը նախատեսում է վերանայել և նորմատիվ իրավական ակտերով սահմանել էներգետիկայի ոլորտը կանոնակարգող մի շարք տեխնիկական կանոնակարգեր:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ ներկայացնելով «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

«Ներկայումս Էներգետիկայի բնագավառի տեխնիկական կանոնակարգերի թվում առկա են այնպիսիք, որոնք համաձայն գործող «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի պահանջների՝ չեն կարող հանդիսանալ որպես տեխնիկական կանոնակարգեր, եւ հետեւաբար, չեն կարող գրանցվել ոլորտի կանոնակարգումն իրականացնող համակարգող մարմնի կողմից վարվող տեխնիկական կանոնակարգերի գրանցամատյանում:

Հաշվի առնելով այս հանգամանքը այժմ մեկնարկել է նշված իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրսբերման գործընթացը և նախնական մշակման փուլում են գտնվում այն իրավական ակտերը, որոնք փոխարինելու են տեխնիկական կանոնակարգերին»,- ասել է Ասոյանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը նշեց, որ փոփոխություններ են առաջարկում «Էներգետիկայի մասին» օրենքում և «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքներում, որով վերահսկողություն է իրականացվելու նաև նորմատիվ այլ իրավական ակտերով սահմանված պահանջների և պայմանների նկատմամբ:

Ասոյանը հայտնել է, որ նախագիծն առաջին ընթերցումից հետո փոփոխությունների չի ենթարկվել, առաջարկություններ չեն եղել:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը խնդրում է հաստատել նախագիծը երկրորդ ընթերցմամբ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին և ուղարկեց Ազգային ժողովի նիստերի օրակարգ:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում