Ներքին 4 տարի առաջ - 16:55 30-11-2021

Հիմնադրամից պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող հանձնաժողովը սկսել է աշխատանքը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը նպատակ ունի ճշմարտությունը վերհանել, հաստատել կամ հերքել միջոցների օգտագործման օրինականությունը, կասկածները փարատել:

Նոյեմբերի 30-ին հանձնաժողովի անդրանիկ նիստում այս մասին վստահեցրեցին պատգամավորները:

Ընդդիմադիր խմբակցությունների առաջարկով, իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովը կազմված է 11 անդամից: Հանձնաժողովի նախագահը «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն է: Հանձնաժողովում «Հայաստան» խմբակցությունն ունի 3 ներկայացուցիչ, «Պատիվ ունեմ»-ը՝ 1 ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 7 ներկայացուցիչ: Հանձնաժողովը ստեղծված է 6-ամսյա գործունեության ժամկետով:

«Մեր հայրենակիցների, Հայաստանին և Արցախին աջակիցների կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցված գումարները փոխանցվել են ՀՀ պետբյուջե, և հանձնաժողովի առջև խնդիր է դրված փոխանցման և օգտագործման օրինականությունը ստուգելը, ուսումնասիրելն ու եզրակացություններ տալը»,- ասել է Արծվիկ Մինասյանն ու հավելել, որ այդ կարճ ժամանակում պետք է հասնեն հանձնաժողովի առջև դրված խնդրի արդյունավետ լուծմանը:

Առաջին նիստում հանձնաժողովը հաստատեց օրակարգը:

ՔՊ-ից Բաբկեն Թունյանը ընդգծել է հետևյալը «Իմ կարծիքով՝ այդ վստահությունը կորսվել է անհարկի մեղադրանքների պատճառով: Եթե քննիչ հանձնաժողովը վերջում գա այն եզրակացության, որ հիմնադրամի կողմից բյուջե փոխանցումը եղել է արդարացված և միջոցներն օգտագործվել են արդյունավետ, արդյոք մենք գործընկերային հայտարարո՞ւմ ենք, որ այն, ինչ մինչև հիմա հնչեցվել է, եկեք դնենք մի կողմ, իրականում խնդիր գոյություն չի ունեցել և դրանով վերականգնենք հիմնադրամի նկատմամբ վստահությունը՝ անկախ մեր քաղաքական տարաձայնություններին»:

Մինասյանը՝ որպես հանձնաժողովի նախագահ, իր հերթին շեշտել է․ «Մեր նպատակը ճշմարտությունը վերհանելն է, հաստատել կամ հերքել միջոցների օգտագործման օրինականությունը, եթե կան չարաշահումներ, ապա պատշաճ ընթացք տալ և մեղավորներին բացահայտել, պատժի ենթարկել, համապատասխան վարույթները հարուցել, վերականգնել ապօրինի օգտագործված գումարը, վերականգնել այն խաթարված հեղինակությունը, որ ցավոք սրտի, հանրության տարբեր հատվածներում ձևավորվել է»:

Հանձնաժողովի նպատակն է լիարժեքորեն փարատել հանրության մոտ ստեղծված կասկածները, եթե չկան չարաշահումներ, բացահայտել, ներկայացնել դրանք:

Մինասյանն էլ հարցրեց՝ եթե բացահայտվեն չարաշահումներ, իշխանությունը պատրա՞ստ է ճշմարիտ ձևով ներկայացնելու սխալները, թերությունները: Թունյանը վստահեցրեց, որ ավելի շահագրգիռ կողմ, քան իշխանությունն է, չկա, որ այդ պրոցեսն ամբողջությամբ խոշորացույցով անցկացվի, եթե կան չարաշահումներ, ապա հետևանքներ ունենան:

Հանձնաժողովը պետք է ընտրի նախագահի տեղակալ, հաստատի աշխատակարգը:

Հանձնաժողովը նաև հարցեր կուղղի Կառավարությանը:

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան