Երևան +14°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:10 27-10-2021

«Հայաստան» հիմնադրամի հավաքած գումարն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը 11 անդամ կունենա

ՀՀ ազգային ժողովը հաստատեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած գումարների, հատկապես պետբյուջե փոխանցած միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը:

Հարցի շուրջ քննարկումը սկսվել էր դեռ հոկտեմբերի 26-ին և շարունակվում է նաև այսօր։

Հանձնաժողովի ղեկավար «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ելույթի ժամանակ ասաց` պետք է արձանագրել, որ անհրաժեշտ է համահայկական, կարևոր նախաձեռնության նկատմամբ վստահությունը բերել հավուր պատշաճի:

«Մեր գլխավոր խնդիրը լինելու է բացահայտել, եթե եղել են ապօրինություններ, անօրինականություններ, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության ենթարկել, վերականգնել միջոցները։ Հայ ժողովրդի մոտ պետք է վերականգնվիՀայաստանի,Արցախի ու հայոց պետականության նկատմամբ այս կարևոր գործիքի հանդեպ վստահությունը»,-ասաց Մինասյանը:

Նա վստահեցրեց, որ քննությունը լինելու է օբյեկտիվ, համակողմանի, ամբողջական, ու այդ քննության արդյունքում վեր են հանվելու բոլոր կնճռոտ հարցերը: Պատգամավորը նաև հույս հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, որոնք ընդգրկված կլինեն քննիչ հանձնաժողովում, հենց իր նշած մղումներով կառաջնորդվեն։

ՔՊ–ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանն էլ շեշտեց, որ ցանկացած խնդիր, որը հանրության ուշադրության դաշտում է, պետք է պարզ ու թափանցիկ կերպով քննվի:

«Եթե կան որոշակի հարցեր, դրանց պետք է տրվեն պատասխաններ: Մենք ունենք բավարար քաղաքական կամք` ցանկացած հարցի տալ սպառիչ պատասխաններ, բայց այդ ամենն արվելու է առանց էմոցիաների, առանց քաղաքական ենթատեքստերի, օբյեկտիվ քննության դաշտում»,– նշեց Բաղդասարյանը:

Նա վստահեցրեց, որ այդ հանձնաժողովն իր բովանդակությամբ պետք է արտացոլի քննիչ հանձնաժողովի բոլոր գործառույթները, և միաժամանակ խորհուրդ տվեց ընդդիմադիրներին զերծ մնալ քաղաքական երանգներից:

Ի սկզբանե ընդդիմությունն առաջարկել էր, որ հանձնաժողովն ունենա 10 անդամ, սակայն իշխանության առաջարկով ընդունվեց 11 անդամ ունենալու տարբերակը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախագծին կողմ էին պատգամավորներից 83–ը, 1–ը ձեռնպահ քվեարկեց։

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
23:38 Ավտոմեքենաները «լողում են» Գյումրու փողոցներում
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
09:52 ՊՆ-ից վստահեցնում են՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի ուղղությամբ կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից