Ներքին 4 տարի առաջ - 10:19 28-11-2021

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ընդունել է ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի պատվիրակությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը նոյեմբերի 27-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի հրամանատար գեներալ-մայոր Արտակ Տոնոյանի գլխավորած պատվիրակությանը, Լիբանանում ՀՀ դեսպանատան զինվորական կցորդ գնդապետ Ալեքսան Մուշեղյանի ընկերակցությամբ։

«Ողջունելով հայ սպաները Անթիլիասի Մայրավանքէն ներս, Վեհափառ Հայրապետը իր Հայրապետական օրհնութիւնն ու զօրակցութիւնը յայտնեց հայոց քաջարի բանակին՝ շեշտելով, թէ մեր ժողովուրդի միասնականութեան ու հզօրութեան, հայրենիքի գերիշխանութեան, հողային ամբողջականութեան ու անվտանգութեան երաշխիքը հայոց բանակն է։ Նորին Սրբութիւնը նաեւ կարեւորութեամբ ընդգծեց հայոց բանակին զօրավիգ կանգնելու հրամայականը։

Յայտնենք, որ Հայաստանի բանակի սպաները կարճ այցելութեամբ Լիբանան կը գտնուին հանդիպում ունենալու Միացեալ Ազգերու Կազմակերպութեան խաղաղապահ ոյժերուն մաս կազմող հայկական ջոկատին հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում